copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 10:18 13-03-2026

Հիշողություն ու սրբություններ ունենալը ոչ թե պատերազմի կոչ է, այլ ապրելու նախապայման. Վահե Հովհաննիսյան

Արցախում կան սրբավայրեր՝ Ամարաս, Գանձասար և շատ ուրիշ, որ չեն կարող մոռացվել ու չեն մոռացվելու, ու որ այդ ամենը հիշելը որևէ կերպ «պատերազմի կոչ» չէ։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյան։

«Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից․

Փաշինյանն ասում է. «պատարագի ժամանակ Արցախի Հանրապետություն ասելը պատերազմի կոչ է։

Իսկ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների փուլում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռալը ի՞նչ էր։ Դա պատերազմի ուղիղ հրահրում էր, որը բերեց Արցախի կորստին և մի ամբողջ սերնդի զոհաբերմանը։ Սա Հայաստանի քաղաքացին պետք է հստակ հասկանա։

Պատերազմի ուղիղ հրահրում էր Աղդամում նռները ձեռքին նկարվելը՝ «Աղդամը մեր հայրենիքն է» լոզունգով։ Բա պատերազմ եք հրահրել ու բերել մեր երկրի գլխին ու հիմա խաղաղությունի՞ց եք խոսում։

Մեկ էլ թիմից գոնե մի մարդ հայթայթվի ու «մեծարգոյին» բացատրի, որ Արցախում էս պահին կան գերեզմաններ՝ շատ հին ու շատ նոր, այդ թվում «Արցախը Հայաստան է և վերջ» քո կոչին հավատացած ու կյանքը տված մարդկանց, ու հարազատները դա չեն կարող մոռանալ քո նոր կոչերով կամ քո նոր «արտաքին քաղաքականության» խաթր։ Մեկը բացատրի, որ Արցախում կան սրբավայրեր՝ Ամարաս, Գանձասար և շատ ուրիշ, որ չեն կարող մոռացվել ու չեն մոռացվելու, ու որ այդ ամենը հիշելը որևէ կերպ «պատերազմի կոչ» չէ։

Հիշողություն ունենալը, սրբություններ ունենալը, կսկիծ ունենալը, հույս ունենալը, արդար իրավունք ձևակերպելը ոչ թե պատերազմի կոչ են, այլ՝ ապրելու նախապայման։

Իսկ որպես ամփոփում՝ կրկնում եմ երեկվա իմ առաջարկը բոլոր ընդդիմադիր համակարգերին և հանրային շերտերին։ Ընտրության բովանդակությունը պետք է պարզեցնել-հասցնել մեկ հարցի. պատրա՞ստ եք Նիկոլի օրինակով շնորհակալություն հայտնել Ալիևին։ Այո կամ ոչ։ Սա է իսկական ընտրությունը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է