Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 2 ամիս առաջ - 22:34 11-03-2026

Ներդրողները ՌԴ ԿԲ-ում 1 տարվա ընթացքում իրենց բրոքերային հաշիվներ են ներդրել 2.5 տրիլիոն ռուբլի

ՌԴ Կենտրոնական բանկը իր կայքէջում հրապարակել է անցած տարվա ցուցանիշները ներդրողների վերաբերյալ, ըստ որի՝ մեկ տարվա ընթացքում նրանք իրենց բրոքերային հաշիվներ են ներդրել 2,5 տրիլիոն ռուբլի. այս ցուցանիշը գրեթե 1,5 անգամ ավելի է անցած տարվա ցուցանիշների համեմատ։

Այս ընդհանուր ներհոսքի մեջ որակավորված ներդրողների թիվը մոտեցել է 1 միլիոնի։ 10 հազար և ավելի ռուբլի ակտիվներ ունեցող օգտատերերի թիվը 4,9 միլիոնից հասել է 5,5 միլիոնի։

Ընդհանուր ներդրողների ակտիվների չափը հասել է 12,3 տրիլիոն ռուբլու, որն աճել է 16%-ով, որտեղ պարտատոմսերը աճել են 32-ից մինչև 38%, իսկ բաժնետոմսերը, ընդհակառակը, նվազել 30-ից մինչև 25%:

Ամենից շատ դիտված