copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:12 24-08-2022

ԶՊԿ բաժնեմասերի փոխանցումից հետո ներդրողները կմտածեն, որ կառավարությունը կարող է փայ մտնել․ Կառլեն Խաչատրյան


Կառավարության այսօրվա նիստում հայտնի դարձավ, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» կոմբինատի բաժնետոմսերի 6.8 տոկոսի կառավարումը նույնպես հանձնվեց ԱՆԻՖ-ին։ ՀՀ Կառավարությունն այլևս, կոմբինատում ունի 21.875 տոկոս բաժնեմաս։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն Oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով բաժնետոմսերի փոխանցմանն ասաց, որ առհասարակ նման փոփոխությունները ընդհանուր գործարար միջավայրի վրա բացասական են անդրադառնում, որովհետև գործարար համայնքը, պետենցիալ ներդրողները սկսում են մտածել, որ ինչ-ինչ պրոցեսների արդյունքում կառավարությունը կարող է փայ մտնել ձեռնարկություններում։ Հետևաբար, նման պրակտիկան վատ է։

«Այս գործարքի մասին կդժվարանամ ասել, թե ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներ են ընկած դրա հիմքում, քանի որ կարծես թե՝ հրապարակային չէ ինֆորմացիան, թե ինչ պրոցեսների արդյունքում և ինչի համար է առհասարակ կառավարությանը փոխանցվել բաժնեմասը, բայց մեծ հաշվով նման երևույթները խոսում են կառավարության կողմից բիզնեսին միջամտելու փաստի մասին, ինչը թե պոտենցիալ ներդրողների, թե գործարար համայնքի մոտ օբյեկտիվերեն հարցեր են առաջացնում։ Ինչ վերաբերում է նրան, որ պետությունը լավ կառավարիչ չէ, դա ըստ էության, դասագրքային ճշմարտություն է, թե զարգացած երկրների փորձը, թե կապիտալիստական համակարգ ունեցող երկրները ապացուցում են, որ մասնավոր կառավարողը շատ ավելի էֆեկտիվ է քան պետականը»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել