copy image url
Արտաքին Ներքին 5 ամիս առաջ - 21:06 11-03-2026

Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF

«Ադրբեջանում հայ բանտարկյալներին, ըստ նրանց ընտանիքների, արգելվում է կրոնական նյութեր, մասնավորապես՝ Աստվածաշունչ ստանալ»,- այս մասին նշվում է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2026 թ. տարեկան զեկույցում:

Զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող մասում ասվում է, որ փետրվարին USCIRF-ի պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան՝ գնահատելու կրոնի ազատության պայմանները և հանդիպելու կառավարական պաշտոնյաների հետ։ «Թեև ադրբեջանական կառավարությունը պատրաստակամություն է հայտնել USCIRF-ի հետ երկխոսելու հարցում, այնուամենայնիվ, այդ ժամանակից ի վեր այն էական առաջընթաց չի գրանցել կազմակերպության առաջարկությունների իրականացման ուղղությամբ»,- արձանագրվում է զեկույցում։

Փաստաթուղթն անդրադարձել է նաև Արցախի հայկական պատմամշակութային ու քրիստոնեական հուշարձանների ճակատագրին: «Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական հուշարձանները շարունակում են վտանգի տակ մնալ՝ Ադրբեջանի կողմից 2020 և 2023 թվականներին այդ տարածքների վերահսկողությունից հետո։ Հուլիսի դրությամբ արբանյակային պատկերների վերլուծությունը հայտնաբերել է ութ ոչնչացված և ևս տասը վնասված կրոնական վայր, այդ թվում՝ եկեղեցիներ, գերեզմանոցներ և այլ մշակութային արժեքներ»։

Ներկայացված է նաև հանձնաժողովի նախագահ Վիքի Հարթզլերի՝ Ադրբեջանի վերաբերյալ հատուկ կարծիքը, ըստ որի Ադրբեջանը «Հատուկ դիտարկման երկների» ցանկից պետք է տեղափոխվի կրոնական ազատությունների տեսակետից ավելի վատ վիճակում գտնվող՝ «Հատուկ մտահոգության երկների» շարք, քանի որ երկիրը շարունակաբար, բացահայտ և կոպտորեն խախտում է կրոնական ազատությունը։

«Երկիրը արտաքուստ հայտարարում է, որ աջակցում է կրոնական ազատությանը, սակայն ներքուստ անում է հակառակը։ Այն խոշտանգում է իր քաղաքացիներին, վերահսկում է կրոնական գործունեությունը, վտարում է անկախ լրատվամիջոցներն ու Կարմիր Խաչին, և ոչնչացնում է կրոնական ժառանգության վայրերը։

Լեռնային Ղարաբաղից մոտ երկու տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալները, որոնք դատվել են փակ դռների հետևում՝ առանց բավարար իրավաբանական օգնության, ենթարկվել են ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության և պատշաճ սննդի մատչելիության բացակայության, զրկվել են Աստվածաշնչից, խաչի դաջվածքներն են այրելու միջոցով ջնջվել։ Ոստիկանությունը պատասխանատվության չի ենթարկվում այս գործողությունների համար»:

Նա նաև նշում է, որ եթե Ադրբեջանը ցանկանում է լինել Միացյալ Նահանգների լիարժեք գործընկեր և խթանել ընդհանուր տնտեսական ու ռազմավարական նպատակները, պետք է կատարի իրական քայլեր՝ կրոնական ազատությունն իրականում ընդունելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը