copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:20 09-06-2025

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRF

ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը՝ USCIRF-ը, հունիսի 5-ին առցանց լսում է անցկացրել Ադրբեջանի վերաբերյալ։ Հավաքին բացման խոսքով են հանդես եկել Սթիվեն Շնեկը՝ USCIRF-ի նախագահը, Վիքի Հարցլերը՝ USCIRF հանձնակատարը։

Լսումներին մասնակցել են նաև Մասաչուսեթսի Ամհերստի համալսարանի պատմության պրոֆեսոր Օդրի Լ. Ալտշտադտը, Ֆելիքս Քորլին՝ խմբագիրը Forum 18 News Service-ի, Հուսիկ Ղուլյանը՝ Caucasus Heritage Watch-ի առաջատար հետազոտող, Արզու Գեյբուլլան՝ անկախ լրագրող և Free Voices Collective-ի համահիմնադիր։

Լսումների ընթացքում նշվել է, որ Ադրբեջանում կրոնական ազատության վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։

Ի թիվս այլնի՝ խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին, ընդգծվել է, որ ԼՂ-ում կրոնական վայրերը շարունակում են սպառնալիքի տակ մնալ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները զարգացնում են տարածաշրջանը և ոչնչացնում հայկական մշակութային ժառանգությունը։

USCIRF-ն առաջարկել է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանը ներառի հատուկ հսկողության ցուցակում՝ կրոնական ազատության կոպիտ խախտումների
համար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը