Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:00 10-03-2026

Նիկոլն Ադրբեջանին կաջակցի․ Արցախն Իրանի՞ն տվեցինք․ հարցում

Վերջին շաբաթներին տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին՝ տարբեր փորձագիտական կենտրոններ փորձում են գնահատել, թե ինչպես կարող են տարածաշրջանի երկրները արձագանքել հնարավոր հակամարտությունների դեպքում։

Ըստ դրանց՝ Նիկոլ Փաշինյանը Իրան-Ադրբեջան հակամարտությունում կաջակցի Ադրբեջանին։

Նշենք, որ օրերս էլ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ո՞ւմ կաջակցի Նիկոլ Փաշինյանը, եթե Իրանն ու Ադրբեջանը պատերազմեն»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է աջակցի Իրանին, որոշներն էլ ասացին, որ նա Ադրբեջանին կաջակցի։

«Իրանն ու Ադրբեջանը չեն պատերազմի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ շատ դժվար է հստակ պատասխան տալ։ «Չեմ կարող ասել, էդ կողմից Իրանը, մյուս կողմից էլ Ադրբեջանը, չէ որ մենք խաղաղության պայմանագիր ենք կնքել, չեմ կարա ճիշտ պատասխանեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը կաջակցի Ադրբեջանին։ «Արցախը տվեցինք, ո՞ւմ տվեցինք, Պարսկաստանի՞ն»,- ասաց նա։

«Իրանին մեր շահերից ելնելով, ուրիշ ճար չունենք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին