Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:44 10-06-2022

Առաջիններից էինք, որ չտեսնված համաշխարհային մարտահրավերին տվեցինք նախնական գործողությունների սխեմա. ի՞նչ մեթոդաբանությամբ եք տվել գնահատականը. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի ներկայացրած՝ կորոնավիրուսային ծախսերով պայմանավորված բյուջետային հաշվեքննության արդյունքներին, ասաց.

«Մեր կողմից կորոնավիրուսային վարակի արտակարգ իրավիճակի արձագանքման պլանի նախագծման աշխատանանքերը մեկնարկել են հունվար ամսին, իսկ մարտ ամսին ընդունել ենք առաջին պլանը՝ պետական գերատեսչությունների մակարդակով։ Այսինքն՝ առողջապահության նախարարությունը ՀՀ-ում, հետևելով ԱՀԿ-ի հենց առաջին ցուցումներին, այն առաջին երկրներին, փորձեց այդ չպլանավորված, չտեսնված համաշխարհային մակարդակի մարտահրավերին տալ նախնական գործողությունների որոշակի սխեմա, որոշակի տրամաբանություն և արձագանքման մեխանիզմների ամբողջություն։ Բացի դրանից՝ առաջին երկրներից էր, որ ստեղծեց պլանները, այլև ստեղծեց կառուցակարգերը, ինչպես նաև ստեղծվեց մինչգերատեսչական հանձնաժողով, այնուհետև՝ պարետատուն։ Ի՞նչ մեթոդաբանությամբ եք տվել գնահատականը»։

Հիշեցնենք, որ Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը ներկայացնում է հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը՝ կորոնավիրուսային ծախսերով պայմանավորված բյուջետային հաշվեքննության արդյունքները՝ հիմնված ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական և քննիչ հանձնաժողովների առաջարկությունների վրա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում