copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 18:49 09-03-2026

Թուրքիան 6 միավոր F-16 կործանիչ է տեղակայել Կիպրոսի հյուսիսում

Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության (ՀԿԹՀ) քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրենի պաշտոնակատար Աշքըն Մեշելին հայտնել է, որ Թուրքիան 6 միավոր «F-16» կործանիչ է ուղարկում Կիպրոսի հյուսիս։

Նա նշել է, որ ինքնաթիռները ուղարկվում են անվտանգության նկատառումներից ելնելով, և դա չի ազդի քաղաքացիական թռիչքների վրա։

Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները ևս հայտնել էին, որ վերջին զարգացումների հետ կապված քննարկվում է Կիպրոսի հյուսիսում «F-16 » կործանիչների տեղակայման հարցը։

Ermenihaber