copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:48 03-03-2021

«ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱԿԻՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՏԵՂ ԿՈՐԾԱՆԻՉ ՈՒ ՀՐԹԻՌ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ». BLOOMBERG

Թուրքիան բանակցություններ է վարում Պակիստանի հետ համատեղ ռազմական ինքնաթիռներ ու հրթիռներ արտադրելու համար: Այս մասին գրում է ամերիկյան Bloomberg պարբերականը՝ մանրամասնելով, որ 2 երկրների կառավարության ու ԶՈՒ պաշտոնյաները կանոնավոր կերպով բանակցում են։ Բարձր մակարդակով վերջին բանակցությունները կայացել են հունվարին: Հաղորդում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ այս թեմայով տեղի ունեցող կանոնավոր բանակցությունների մասին են վկայում նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հաճախակի հանդիպումները Պակիստանի պաշտոնակցի ու բարձրաստիճան ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև նախորդ տարի նախագահ Էրդողանի պակիստանյան այցի ընթացքում Աքարի ներկայությունը:

Ըստ աղբյուրի՝ բանակցությունների ընթացքի կամ պայմանագիր կնքելու հնարավոր ժամկետների մասին առայժմ մանրամասներ հայտնի չեն:

Նշվում է նաև, որ կործանիչների համատեղ արտադրության դեպքում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պետք է ինչ-որ չափով օգտագործի չինական տեխնոլոգիաներ, քանի որ Պակիստանն իր JF-17 կործանիչները նախագծել է Չինաստանի հետ համատեղ:

Այս պահին, սակայն, հայտնի չէ, թե արդյոք նախատեսվում է բանակցել Պեկինի հետ չինական պաշտպանական տեխնոլոգիաները ձեռք բերելու համար

«Թուրքիան միջուկային տերություն հանդիսացող Պակիստանին դիտարկում որպես ռազմավարական դաշնակից և պոտենցիալ գործընկեր իր Siper հեռահար ՀՕՊ համակարգերի ու TF-X կործանիչների նախագծերը կյանքի կոչելու համար»,- ասված է հրապարակման մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի