copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 23:44 06-03-2026

Մերձավոր Արևելքում հակամարտությունն Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան զինված ագրեսիա է. Պուտինը՝ Փեզեշքիանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում Պուտինը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Ալի Խամենեիի, նրա ընտանիքի անդամների և երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների սպանության, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ:

Մերձավոր Արևելքում հակամարտությունը ՌԴ նախագահն անվանել է Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան զինված ագրեսիա:

Պուտինը նաև հայտնել Է Ռուսաստանի դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության, Իրանի շուրջ և ամբողջ Մերձավորարևելյան տարածաշրջանում խնդիրների լուծման ուժային մեթոդներից հրաժարվելու մասին:

Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել Իրանի ժողովրդի հետ Ռուսաստանի համերաշխության համար և տեղեկացրել Իրանում իրավիճակի զարգացման մասին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել