copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 18:41 03-02-2026

Ամերիկյան ռազմանավերի թիվը Մերձավոր Արևելքում հասել է 12-ի

«Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմանավերի թիվը հասել է 12-ի»,- հաղորդել է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտը։

Ռազմական ոլորտում զարգացումներն ուսումնասիրող անկախ այս կառույցի տեղեկություններով՝ Արաբական ծովում, Կարմիր ծովի շրջանում, Միջերկրականի արևելյան հատվածում և Պարսից ծոցում այս պահին 12 ամերիկյան ռազմանավ և երկու ատոմային սուզանավ է գտնվում։

«Բոլոր ռազմանավերը զինված են Tomahawk տեսակի հրթիռներով, որոնց առավելագույն հեռահարությունը հասնում է 1600 կիլոմետրի»,- տեղեկացնում են ինստիտուտի փորձագետները։

Ամենից շատ դիտված