copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:11 14-12-2021

Ամերիկյան Talon Anvil-ը հարյուրավոր խաղաղ բնակիչների է սպանել Մերձավոր Արևելքում. NYT

The New York Times-ը նյութ է հրապարակել ամերիկյան Talon Anvil գաղտնի թիմի մասին, որն աշխատել է նախ իրաքյան Էրբիլում գտնվող «գրասենյակային» շենքից, իսկ հետո Սիրիայի հյուսիսում գտնվող հին ցեմենտի գործարանի տարածքից։

Նրանք «աշխատանքի» էին գալիս շորտերով ու հողաթափերով, համազգեստ չէին կրում, իրար կոչումով չէին դիմում։

Ջոկատի անդամները հետախուզական տվյալներ, տեղեկություններ, ասեկոսեներ էին հավաքում, որից հետո թիրախը ոչնչացնելու հրաման տալիս՝ կիրառելով MQ-9 Reaper ԱԹՍ-ներ և ռազմական ավիացիա՝ սպանելով նաև խաղաղ բնակիչների։

2016թ.-ին, երբ ամերիկացիներին պետք էր հաջողության հասնել ՌԴ-ում արգելված ԻՊ-ի դեմ պայքարում, հարվածի որոշումն արդեն կայացնում էին ջոկատի շարքային անդամները՝ առանց ղեկավարության հավանության, որն էլ ավելի մեծացրեց խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։

Նրանք հաշվի չէին առնում «կողմնակի վնասը», և իրենց աշխատանքից աճող դժգոհության ֆոնին որոշեցին անցնել «ինքնապաշտպանության» նպատակով հարվածների ձևաչափին, որն, ըստ այն ժամանակ գործող կանոնների, հանում էր մի շարք սահմանափակումներ՝ ի տարբերություն «հարձակողական» գործողությունների։

Ջոկատը Սիրիայում գործել է 2014-2019 թվականներին։ Նրանց «հաշվին» է հարյուրավոր խաղաղ բնակիչների սպանությունները:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը