copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 19:06 05-03-2026

Իրանի ԱԹՍ-ների հարձակումները անընդունելի են, ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանին. Կալլաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը դատապարտել է Իրանի կողմից Ադրբեջանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները։

Ըստ APA-ի՝ Կալասը Իրանի գործողությունները անընդունելի է անվանել։

«Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանի անօդաչու թռչող սարքերի հարձակումները բացարձակապես անընդունելի են: Այս հարձակումները Իրանի կողմից հետագա սրացում են և մեծացնում են պատերազմի Մերձավոր Արևելքից դուրս տարածման հավանականությունը: Ես այս հարցի վերաբերյալ կապ եմ հաստատել արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և ընդգծել, որ Եվրամիությունը լիակատար համերաշխություն է հայտնում Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին»,- նշել է Կալլասը։

Ամենից շատ դիտված