copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:09 23-06-2025

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը հսկայական սպառնալիք կդառնա. Կալլաս

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը կդառնա հսկայական սպառնալիք, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական ​​լուծման հնարավորությունները:

Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ ժամանելով ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

«ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական ​​լուծման վրա: Նրանց առանձնապես մտահոգում է էսկալացման սպառնալիքը, որի հետևանքները կարող են հսկայական լինել, մանավանդ՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը հսկայական սպառնալիք է ներկայացնում և լավ չի լինի ոչ մեկի համար»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, Կալասն առաջարկել է Եվրամիության կողմից նոր սահմանափակող միջոցներ կիրառել Իրանի նկատմամբ ՝ հանրապետության միջուկային ծրագրի հնարավոր վերսկսումը կանխելու նպատակով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ