copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 17:17 05-03-2026

Ադրբեջանի զինուժը բերվել է թիվ 1 մարտական պատրաստվածության

Ադրբեջանի զինված ուժերը՝ Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության բոլոր մյուս ուժերը բերվել են թիվ մեկ մոբիլիզացիոն վիճակի և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության իրականացմանը։ Այս մասին Նախիջևանի վրա իրանական անօդաչուների հարձակման կապակցությամբ գումարված Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բոլոր ցուցումները տրված են։ Ադրբեջանում Իրանի դեսպանին կանչել են Արտաքին գործերի նախարարություն, նրան կհանձնվի բողոքի նոտա, կձեռնարկվեն դիվանագիտական այլ քայլեր։

Սահմանի վերաբերյալ նույնպես համապատասխան հանձնարարականներ են տրվել», - ասել է նա՝ հավելելով, որ «այդ խարանը երբեք չի ջնջվի նրանց նողկալի ու տգեղ դեմքից», ուստի «դիվանագիտական ուղիներով կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները»։

«Մենք կիրազեկենք ադրբեջանցի ժողովրդին գործընթացների ընթացքի մասին։ Մամուլում արդեն հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը։ Ադրբեջանցի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած թշնամական ուժ իր դեմ կտեսնի մեր «Երկաթե բռունցքը»», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը