copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:33 06-09-2023

Բանակին թիվ 1 պատրաստվածության հրաման է տրված․ հնարավոր է հարձակում

ՀՀ սահմանի ողջ երկայնքով բանակին համար 1 պարտրաստվածության հրաման է տրված։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Սև հովազ» ջեկատի հրամանատար Սերոբ Գասպարյանն՝ ընդգծելով, որ ամեն րոպե հնարավոր է լայնամասշտաբ հարձակում։

«Մեր ջոկատի բոլոր տղաները, անգամ նրանք, ովքեր իջել էին հանգստանալու, նորից բարձրացել են դիրքեր։ ՀՀ ամբողջ սահմանին ահռելի քանակի կուտակումներ կան, մենք էլ պատրաստվում ենք, որ պաշտպանենք մեր հայրենիքը, մեր նամուս թասիբը։ Ուզում եմ բոլորին կոչ անել, բոլոր հայրենիքի պաշտպաններին, ազատամարտիկներին, որ այս անգամ ջոկատներ կազմելով հավաքեն իշխանական թևի, օլիգարխիայի որդիներին ու առաջներս գցած քարշ տանք դեպի առաջնագիծ։ Այլ տարբերակ չկա։ Մեր ու մանուկ ձեռքներս պետք է տանենք զենքին»։

Նա ընդգծեց, որ այս իրավիճակը անսպասելի չէ, ու որ պարբերաբար այդ մասին խոսում են տարբեր հարթակներից։ «Այս սրբապիղծները, ովքեր զավթել են Հայաստանի իշխանությունը, տգետների քվեարկության արդյունքում, այս անհայրենիքները, որոնք բանակը քանդեցին, ոչ մի սպառազիություն չբերեցին, ոչ մի բունկեր ու խրամատ չսարքեցին, որոնք 44-օրյային մեզ միտումնավոր տարան պարտության մեզ, նույնը հիմա են անում։ 30 տարի շարունակ բանակը չի բերվել ժամանակակից մարտավիճակի, 30 տարի մեր իշխանությունները կարծես խոպան էին եկել Հայաստանում՝ թանալենլով կեղեքելով, սնանկացնելով, 5000 դրամով ձայներ առնելով։ Ծրագրավորված իշխանությունը փոխացվեց այս սրբապիղծներին, այլանդակներին ու նարկոմաններին, ովքեր էլ քանդեցին մեր հոգևոր արժեքները։ Դպրոցը մշակույթը, այլասերույթյուն տարածելով։ Այսօր սատանիստները իշխել են Հայաստանին, իսկ մենք պիտի պայքարենք թե՛ նախկինների, թե՛ ներկաների դեմ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին