Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 12:20 05-03-2026

Մի՛ վատացեք, ձեր ջղաձգումները ձե՛զ պահեք. Քրիստինե Վարդանյանը՝ Սերգեյ Բագրատյանին

ԱԺ «Հայաստան» խմբացկության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ իրավիճակը սրվեց, երբ վեջինս Հակակառուպցիոն կոմիտեի նախագահին հարցրեց ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից:

«Մենք հիմա պայքարում ենք կոռուպցիայի դեմ թե մի քիչ ուրիշ ուղղությամբ ենք շարունակում: Էս 7-8 տավա ընթացքում իշխանությունը էդպես էլ չկողմնորոշվեց՝ մենք՝ ընդդիմադիրներս, միլիոններ թալանած մարդի՞կ ենք, թե՞ 10 000 դրամի համար կոճակ սեղմողներ, որ աշխատավարձից չզրկվենք:

Սա ցույց է տալիս ձեր թեզերի սուտ լինելը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագա՛հ, ո՞վ ձեզ որևէ բան կասեր, եթե ընդդիմադիրների շարքում լիներ քպ-ական Սերգեյ Բագրատյանը: Բա Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա»:

ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանը սկսեց տեղից խոսել, ընդհատել ու վիճել, Քրիստինե Վարդանյանը հորդորեց ջղաձգումները մի կողմ թողնել:

«Հանգստացե՛ք, կգաք, էստեղից ելույթ կունենաք: Ես ընդամենը լրատվամիջոցին եմ հղում անում:

Մի՛ վատացեք, հանգստացե՛ք: Ձեր ջղաձգումները ձե՛զ պահեք»:

Ելույթն ավարտվեց Ալեն Սիմոնյանի նյարդային պահվածքով: Սիմոնյանը Քրիստինե Վարդանյանին հորդորեց ավարտել, վերջինս հիշեցրեց՝ իրեն ընդհատել են, հիմա կավարտի:

«Իմ հետ տենց խոսալ չի՛ կարելի: Ե՛ս եմ ստեղ որոշում: Ազատե՛ք ամբիոնը», - բորբոքվեց Ալեն Սիմոնյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ