Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 13:00 01-03-2026

Լևոն Տեր-Պետրոսյանը հնում մնացած է, գոյություն չունի. հարցում

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատել է ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը։

«Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է: Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»,- նշել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավանական համարո՞ւմ եք, որ ընդդիմությունը կլսի Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը ու կհամախմբվի Սամվել Կարապետյանի շուրջը»։

Հարցվածների մի մասը նշեց` չի հավատում, որ ընդդիմությունը կլսի առաջին նախագահի կոչը, որոշներն էլ չբացառեցին՝ նշելով, որ դա լավագույն քայլն է։

«Ոչ, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը հնում մնացած քաղաքական գործիչ է, գոյություն չունի»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վարկաբեկված է։ «Չէ, չեմ կարծում։ Լևոն Տեր-Պետրոսյանը որպես պալիտիկ վարկաբեկված ա։ Չգիտեմ ինչ ա լինելու»,- ասաց նա։

«Ընդդիմության հերն էլ անիծած, Տեր-Պետրոսյանի հերն էլ անիծած, բոլորը ռուսի դրածոներ են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր

Ձեզ գուցե հետաքրքրի