copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 12:13 28-02-2026

«Զվարթնոց» օդանավակայանում հետաձգվել են ԱՄԷ-ից և Ռուսաստանից եկող չվերթները

Զվարթնոց միջազգային օդանավակայանի առցանց չվատախտակի տվյալների համաձայն՝ այսօր ԱՄԷ-ից և Ռուսաստանից մի շարք չվերթների ուշացումներ են գրանցվել։

Մասնավորապես, հետաձգվել են դեպի Աբու Դաբի և Դուբայ, ինչպես նաև Մոսկվայից և Եկատերինբուրգից իրականացվող (և հակառակ ուղղությամբ) չվերթները։

Նախնական տեղեկություններով՝ չվացուցակի փոփոխությունները կապված են Իրանում տիրող ներկա իրավիճակի և օդային ուղիների վրա ազդող սահմանափակումների հետ։

Ամենից շատ դիտված