Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 09:36 28-02-2026

ՀՀ ՆԳՆ-ի հայտարարած տենդեռը շահել է «Ջեկի Չանը»՝ առաջարկելով ծիծաղելի ցածր գին ու կորել

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Օրերս Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից հայտարարած 5000 հատ կոստյումների ու 6000 զույգ կոշիկի տենդեռը շահել է Ջեկի Չանի TenderCh ընկերությունը։

Լռիվ լուրջ։ Բայց հիմա ավելի մանրամասն՝

Որպեսզի պատկերացնեք թե ինչ աբսուրդի աստիճանի վատա կազմակերպվում Հայաստանի Հանրապետության տարբեր կառույցների կարիքների համար իրականացվող տենդեռները, ընդամենը պետք է մուտք գործել E-AUCTION -ի կայք և փորձել մասնակցել որևէ տենդեռի։
Փաստացի ցանկացած մարդ, երկր մոլորակի ցանկացած կետից (օրինակ Գյանջայից, Անկարայից կամ Նիժնի Տապըռից) կարող է մուտք գործել ՀՀ կառավարության ենթակա տենդեռի կայք, առանց որևէ կազմակերպությամբ կամ անձը հաստատող փաստաթղթով իդենտիֆիկացիա անցնելու, մասնակցել ՀՀ ցանկացած կարիքների համար հայտարարված տենդեռի՝ գրելով կեղծ կոնտակտային տվյալներ (այս դեպքում նաև ստորացուցիչ ծիծաղելի), առաջարկել ծիծաղելի էժան գին, շահել տենդեռը և կորչել՝ կոլապսի ենթարկելով ամբողջ գործընթացը։

Այս դեպքում «Ջեկի Չանը» Ոստիկանների կոշիկների տենդեռը առաջարկվող 16500 դրամի փոխարեն շահել է 702 դրամով, տենդեռը կայացել է, Ջեկին հաղթել է, բայց Ջեկիի կոնտակտները չկան, ոչ էլ որևէ բանկային երաշխիքի տվյալ կար (ինչն իմիջայլոց պարտադիր էր)։ Հետո ձևավորվել է հանձնաժողով, տենդեռը չեղարկել, բայց ուշադրություն 10 օր ժամանակ տվել, որ սպասեն Ջեկի Չանը կբողոքի թե չէ ։

Արդյունքում չեղարկման օրվանից դեռ մեկ ամիս էլ պետք է, որ նոր տենդեռ հայտարարվի ու նորի դեպքում նորից կարա նույնը լինի ու ասենք մեկ տարի ոստիկանները մնան առանց կոստյում ու կոշիկ։

Էս նույնը կարա լինի օրինակ բանակի դեպքում կամ ասենք մանկապարտեզների սնունդի։

Լուսանկարը գեներացված է ԱԲ-ով, փաստաթղթերն՝ իրական։

Ցանկացած լրատվամիջոցի պատրաստ եմ տրամադրել թղթերը և տալ մեկնաբանություն, քանզի այս հարցի բարձրաձայնումն ու շտապ լուծում տալը շատ կարևոր է»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին