copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:27 19-10-2023

Խնդրում եմ, Արցախից տեղահանվածներին վարձով բնակարան կամ տուն տալիս ցածր գին սահմանեք. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, Երևանից մինչև բոլոր մարզային համայնքներ, ձեզ շատ կարևոր խնդրանք ունեմ։ Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք, մի թանկացրեք՝ հիմնվելով շուկայական պահանջարկի վրա, քանի որ այս պահին ձևավորված «շուկայական» պահանջարկը առաջացել է մեզ հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետևանքով։

Հետևաբար, եկեք հնարավորիս մինչ պատերազմական, մինչճգնաժամային և, եթե հնարավոր է, անգամ դրանից էլ ցածր գներով, զեղչերով առաջարկենք մեր ունեցած վարձով բնակարանները: Խնդրում եմ եկեք այդպես անենք։ Մենք բոլորս նույն ողբերգության կրողն ենք, մենք բոլորով պետք է հաղթահարենք այս աղետը»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել