Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 17:25 26-02-2026

Անավարտ մնացած վերջաբան. հայ հայտնիները սգում են Պետրոս Աֆարյանի կորուստը

Երեկ հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է սիրված պարող և պարուսույց Պետրոս Աֆարյանը։

Նա ընդամենը 35 տարեկան էր։ Ավելի վաղ նրա մոտ ախտորոշվել էր ստամոքսի քաղցկեղ։ Այսօր բազմաթիվ հայ հայտնիներ սոցիալական հարթակներում կիսվում են իրենց ցավով ու հուշերով՝ հրաժեշտ տալով տաղանդավոր արտիստին։ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ինստագրամյան story բաժնում հրապարակել է արխիվային լուսանկարներ «Շանթ» հեռուստաընկերության «Անցյալի ստվերներ» հեռուստանովելից և գրել. «Ցավոք պիտի նշեմ, որ մեր լուսավոր Պետրոսը հեռացավ կյանքից… Շնորհակալություն բոլոր սրտացավ ու հոգատար մարդկանց, ովքեր արձագանքել էին Պետրոսի բուժման համար կազմակերպված դրամահավաքին։

Հավատացե՛ք՝ նա շատ էր ուրախացել Ձեր վերաբերմունքից ու աջակցությունից… Աստված հոգիդ լուսավորի… Իմ լավ գործընկեր, ընկեր։ Տաղանդավոր, լուսավոր, պայծառ մարդ…»



Դերասան Սարգիս Գրիգորյանը գրել է. «Գնաս բարով, մեր լավ ընկեր»։

Դերասան Բեն Ավետիսյանն իր հերթին նշել է. «Պետ ջան, Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, ախպերս»։

Հաղորդավարուհի Ամալյա Հովհաննիսյանը գրել է.

«Ինձ պատմեցին, որ այսօր արդեն պիտի բժշկական ինքնաթիռով բերեին Հայաստան…. ցավոք, չհասցրեց վերջին անգամ գրկել հարազատներին…. Կյանքը շատ անարդար է հենց այս անսպասելի լուծումների, առողջական խնդիրների ու անավարտ վերջաբանների համար…. Լույսերի մեջ մնաս…»:

Պետրոս Աֆարյանի մահը մեծ ցավ պատճառեց թե՛ գործընկերներին, թե՛ նրա արվեստը գնահատող հանդիսատեսին։

Նրա լուսավոր կերպարը և ստեղծագործական ժառանգությունը կմնան շատերի հիշողություններում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան