Ներքին 6 ամիս առաջ - 11:43 26-02-2026

Սա նախընտրական ժեստ է ու չի սպառում մեր՝ կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու օրակարգը. Չալաբյան

«Առաջին անգամ մենք կենսաթոշակների բարձրացման հարցը բարձրացրել ենք սեպտեմբերին, հետո ամիսներ շարունակ խոսել ենք դրա մասին, բայց երբ արդեն բյուջետային քննարկումներն ավարտվեցին ու հասկացանք, որ իշխանությունը անհաղորդ է այս խնդրին ու նույնիսկ ցինիկաբար է վերաբերվում, այդ ժամանակ սկսեցինք ստորագրահավաքը», - այս մասին կենսաթոշակների բարձրացման մասին «Հայաքվե»-ի ասուլիսի ժամանակ ասաց Ավետիք Չալաբյանը:

Նրա խոսքով՝ սա քաղաքացիների հաղթանակն ու իշխանությունների պարտությունն է:
«Նրանք բազմիցս հայտարարել են, որ կենսաթոշակները բարձրացնելու իմաստ չկա, որ թոշակառուները այդ գումարը չեն կարող ծախսել, որ այդ ամենն անիմաստ է: Այդ անհեթեթ գաղափարախոսությունը եկավ իր տրամաբանական ավարտին: Մեր երկրում թոշակառուներն իրավազուրկ էին: Ուստի մենք սա համարում ենք ոչ միայն ուշացած, այլ նաև կիսատ-պռատ քայլ: Համարում ենք, որ այդ քայլը նախընտրական ժեստ է, կարելի է ասել՝ կաշառք, և բոլորովին չի սպառում այն օրակարգը, որով մենք դուրս ենք եկել պայքարի»:

Ավետիք Չալաբյանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ այս իշխանությունների հետ հետևողական պայքարի լեզվով խոսելն իր արդյունքն անպայման տալիս է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ