20 հազար բառից 19 հազարը սպառում եմ՝ բոլոր իրադարձությունները ամուսնուս պատմելով. Աննա Հակոբյան
Ըստ որոշ հետազոտությունների՝ կինն օրվա մեջ 20 հազար բառ է արտասանում։ Ես իմ 19 հազարը սպառում եմ օրվա վերջում՝ բոլոր իրադարձությունները ամուսնուս պատմելով: Մենախոսության ժանրում, իհարկե: Այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է Աննա Հակոբյանը՝ շարունակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ հրապարակած կարճ տեսանյութը: