Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 18:30 24-02-2026

Ոստիկանության բացթողումն են ամենօրյա էս վատ դեպքերը․ հարցում

Վերջին մի քանի օրերին Հայաստանում արձանագրվեցին մի շարք միջադեպեր՝ վիճաբանություններ, հրազենային, դանակով բախումներ և սպանություններ։ Այս ամենը կրկին սրել են հասարակական անհանգստությունը։ Տարբեր համայնքներում գրանցված դեպքերը ուղեկցվել են կրակոցներով, վիրավորներով և արձանագրվել է 3 հոգու սպանություն։

Տեղի ունեցածը լայն քննարկումների առիթ է տվել՝ անվտանգության մակարդակի, ապօրինի զենքի շրջանառության և հասարակական լարվածության աճի շուրջ։ Շատերը մեղադրում են իրավապահ համակարգին՝ պնդելով, որ ոստիկանությունն իր տեղում չէ, այդ պատճառով էլ վերջին շրջանում ավելացել են նման դեպքերը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գո՞հ եք Ոստիկանության աշխատանքից»։

Հարցվածների մի մասը նշեց, որ հաշվի առնելով վերջին դեպքերը չեն կարող գոհ լինել ոստիկանության աշխատանքից, որոշներն էլ ասացին, որ չեն առնչվել նրանց, այդ պատճառով դժվարանում են որևէ պատասխան տալ։

«Ոչ մի բանից էլ գոհ չեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ հեգնանքով ասաց, որ «շատ գոհ է»։ «Շատ գոհ ենք, ամեն օր մարդասպանություն ա, ամեն օր ջահելների գլուխ են ուտում, չափից ավելի գոհ ենք։ Էնքան զոհերը քիչ էին, հիմա էլ սրանք՝ ամեն օր, բացթողումա իրանց աշխատանքի մեջ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ սպանությունները միշտ էլ եղել են։ «Բողոքներ չունեմ, դե ինչ է կատարվում իրենք ավելի շատ ներսից գիտեն, քան մենք։ Էդ սպնությունները միշտ էլ եղել են, բայց հիմա ավելի կտրուկ են լուսաբանվում, գուց դա է խանգարում»,- ասաց նա։

«Առիթ չեմ ունեցել առնչվելու, չեմ կարողսել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի