copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 14:37 24-02-2026

Բալիում հորդառատ անձրևների պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի բարձրագույն մակարդակ

Բալի կղզու իշխանությունները հայտարարել են եղանակային վտանգի կարմիր (բարձրագույն) մակարդակ՝ չդադարող հորդառատ անձրևների պատճառով, որոնք հանգեցրել են ջրհեղեղների և սողանքների, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գերատեսչության տվյալներով՝ ուժեղ և տեղ-տեղ ծայրահեղ տեղումները կպահպանվեն առնվազն մինչև փետրվարի 26-ը։ Քամու ուժգնացում է սպասվում ափամերձ և հարթավայրային շրջաններում, ներառյալ Դենպասարը, Բադունգը, Բուլելենգը, Կարանգասեմը, Կլունկունգը և Գիանյարը։ Քամու արագությունը կարող է հասնել 12,5 մ/վ-ի։ Նշվում է, որ Բալիի հարավային ջրատարածքում ալիքների բարձրությունը կարող է կազմել 4 մետր։

Գործակալությունը տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ է արել ցուցաբերել զգուշություն, խուսափել հեղեղված հատվածներից և հետևել պաշտոնական օդերևութաբանական տեղեկագրերին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր