copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 16:01 27-09-2025

Վրաստանում հորդառատ անձրևների պատճառով ջրհեղեղ է առաջացել

Եղանակային վատ պայմանները խնդիրներ են ստեղծել Վրաստանի արևելյան Լագոդեխի շրջանում։ Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Առատ տեղումները և գետերի վարարումը ջրհեղեղի պատճառ են դարձել գյուղերում։ Ջրի տակ են մնացել ճանապարհներ, տներ, այգիներ։

Ամենաշատը տուժել են Վերխվիսմինդորի, Ուզունտալա և Գյանջալա գյուղերի բնակիչները։ Աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր։