copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:43 05-05-2021

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը ենթարկվում է քրեական հետապնդումների

Ermenihaber.am-ը գրում է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հետաքննություն է սկսել: Իմամօղլուն մեղադրվում է նախորդ տարի Ֆաթիհ Սուլթան Մեհմեդի (Օսմանյան սուլթան) դամբարան կատարած այցի ընթացքում ձեռքերը գոտկատեղի հետևում դրած քայլելու համար: Այդ կապակցությամբ պատկան մարմինները ինքնախոստովանական ցուցմունք են վերցրել Իմամօղլուից: Նշվում է, որ Իմամօղլուի այդ արարքը ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունքի դրսևորում։

Այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Մուրաթ Օնգունը: Վերջինս հայտնել է, որ Իմամօղլուն մեղադրվում է նաև ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համայնքապետերին այցելելու համար:

Այնուհետև Թուրքիայի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իսմայիլ Չաթաքլըն հայտնել է, որ ընդդիմադիր քաղաքապետի դեմ ոչ թե հետաքննություն, այլ նախաքննություն է սկսվել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի