copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 16:18 22-02-2026

Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի պատվիրատուներն ուկրաինական հատուկ ծառայություններն են, երևում է նաև բրիտանական հետքը. ԱԴԾ տնօրեն

Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի պատվիրատուներն ուկրաինական հատուկ ծառայություններն են, երևում է նաև բրիտանական հետքը, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում արդեն շատ բան է արվել մահափորձի հետաքննության համար։ Գրեթե բոլոր մասնակիցներն ու պատվիրատուները պարզվել են, ձերբակալվել են մի շարք անձինք, որոնք կապ ունեն դրա հետ։

«Մեկ քաղաքացուհի կարողացել է փախչել և թաքնվել Ուկրաինայում։ Մենք հստակ հասկանում ենք, որ կազմակերպիչները ուկրաինական հետախուզական ծառայություններն են, իսկ նրանց հետևում կանգնած են երրորդ երկրներ, ինչի մասին մենք նախկինում խոսել ենք, այն է՝ ուկրաինական հետախուզական ծառայությունները գործում են արևմտյան հետախուզական գործակալությունների հսկողության կամ վերահսկողության ներքո։ Մենք այստեղ տեսնում ենք, առաջին հերթին, բրիտանական հետք», - ասել է Բորտնիկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։

Հիշեցնենք` փետրվարի 6-ին Մոսկվայի բնակելի շենքում մահափորձ է կատարվել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ։ Նա հոսպիտալացվել է։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել

Ձեզ գուցե հետաքրքրի