copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 13:27 21-02-2026

Անի Խաչիկյանի նոր ֆոտոշարքն ու խորհրդավոր գրառումը. «Սիրել անսահման և ցավել առանց չարանալու»

Դերասանուհի Անի Խաչիկյանը շարունակում է իր հետևորդներին ներկայացնել ներաշխարհի ու ինքնաճանաչման մասին պատմող զգացմունքային դրվագներ:

Այս անգամ դերասանուհին հանդես է եկել նոր, նուրբ ֆոտոշարքով, որին կից կատարել է հերթական խոհափիլիսոփայական գրառումը:

Իր տողերում Անին անդրադարձել է խոցելի լինելուց չվախենալու, անշահ հավատալու և բաց սրտով ապրելու կարևորությանը. «Բաց թողնել առանց կորցնելու, չվախենալ լինել խոցելի, չմեղադրել, չարժեզրկել: Ցավել առանց չարանալ, հավատալ անշահ, սիրել անսահման: Չմոռանալ լինել շնորհակալ ամեն ամենին և ամէն... Տեսնել բաց սրտով մինչև կգա գարունը»,- գրել է նա:

Այս հրապարակումը կարծես նախորդի տրամաբանական շարունակությունն է: Հիշեցնենք, որ օրեր առաջ դերասանուհին ևս մեկ խորհրդավոր լուսանկար էր հրապարակել՝ «The girl who won my heart» (Աղջիկը, ով գրավեց իմ սիրտը) մակագրությամբ, ինչը մեծ հետաքրքրություն ու քննարկումներ էր առաջացրել երկրպագուների շրջանում:
Անիի նոր լուսանկարները լի են խաղաղությամբ և ներքին փնտրտուքների արտացոլմամբ՝ հորդորելով ապրել բաց սրտով և սիրել առանց պայմանների:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ