copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 23:21 08-05-2026

Խոսե՛ք, տղերք, ձեր լռությունը վալիդացնում է բռնությունը. Անի Խաչիկյանի կոչը՝ Վեդիի դեպքից հետո

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Վեդիում տեղի ունեցած մանկապղծության դեպքը շարունակում է մնալ հանրության և հայտնիների ուշադրության կենտրոնում: Դրան արձագանքել է նաև դերասանուհի Անի Խաչիկյանը՝ շեշտը դնելով հանրային անտարբերության և հատկապես տղամարդկանց լռության վրա: Դերասանուհին իր հրապարակման մեջ նշել է, որ նման դեպքերը մեր իրականության մեջ, ցավոք, հազվադեպ չեն, սակայն բռնարարները հաճախ մնում են անպատիժ՝ հենց հանրության «մեղսակից» լռության պատճառով։

«Էն ձագուկների նկարին նայեցի ու էլի հիշեցի օրեր առաջ Վեդիի մանկապղծության դեպքը։ Բոլորս գիտենք չէ՞, որ մեծամասամբ բռնարարները չեն բացահայտվում, առավել ևս չեն պատժվում»,- գրել է Անին:

Անի Խաչիկյանը հատուկ խնդրանքով և հորդորով դիմել է իր տղա ընկերներին և ծնողներին՝ պահանջելով չլռել և տեսանելի կերպով բարձրաձայնել խնդրի մասին:

Ըստ դերասանուհու՝ տղամարդկանց լռությունը շարունակում է վալիդացնել (օրինականացնել) հասարակության շրջանում առկա կարծրատիպերը:

«Տղերք, դուք պետք ա էս դեպքերում պաշտպանական մեխանիզմներն ավելի ակտիվ ու տեսանելի իրականացնեք»,- շեշտել է նա:

Անին ցավով փաստել է նաև, որ հանրությունը անհավասար է արձագանքում նման ահասարսուռ դեպքերին, ինչն էլ հնարավորություն է տալիս հանցագործներին մնալ ազատության մեջ՝ առանց զգալու հասարակական պարսավանքի ուժը:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը
19:39 Արամ Աբրահամյանին պաշտոնապես շնորհվեց «Արմեն Դուլյան» առաջին մրցանակը
19:23 Վախենում եմ ամուսնանամ. Ռաֆայել Երանոսյանի գրառումը մեծ քննարկումների տեղիք է տվել
20:09 Մահացել է ՈւՀԱ-ի (КВН) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
22:25 Բագրավանի սարերում երիտասարդ նախրապան է ծանր վնասվածքներ ստացել. Վահան Թումասյան