copy image url
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 21:00 20-02-2026

Բոլորը պետք է հարկվեն․ զբոսաշրջության ոլորտում խստացումներ են կատարվել

Վերջին օրերին զբոսաշրջության ոլորտում ակտիվորեն քննարկվում են անհատ զբոսավարների, տուր օպերատորների և տուր մենեջերների գործունեության կարգավորման փոփոխությունները, մասնավորապես՝ նրանց հարկային բեռն ավելացնելու հնարավորությունը, ինչը ոլորտի շատ ներկայացուցիչների շրջանում վրդովմունք է առաջացրել։

Oragir.News-ի հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Մեխակ Ապրեսյանը պարզաբանել է, որ խոսքը լրացուցիչ հարկային բեռ սահմանելու մասին չէ, այլ գործողությունների օրինականացման և ոլորտում միասնական կանոնների ապահովման։

«Ո՛չ թե հարկերի ավելացում կամ ուղղակի հարկատու դարձնելու մասին է խոսքը, այլ օրենքով արդեն ծանուցման ենթակա են զբոսաշրջային օպերատորի, գործակալի, զբոսավարի ուղեկցորդի գործունեությունը և նաև հյուրանոցային ծառայությունները»,- նշեց Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ նախաձեռնության հիմնական նպատակներից է ծառայությունների որակի ապահովումն ու ոլորտում մրցակցային միջավայրի ձևավորումը՝ հավասար պայմաններով գործունեություն իրականացնելու հնարավորությամբ։

Ապրեսյանը նշեց, որ զբոսավարները, որպես կանոն, ֆիզիկական անձինք են և կարող են գործունեություն ծավալել ինչպես զբոսաշրջային օպերատորի հետ աշխատանքային պայմանագրով, այնպես էլ որպես ինքնուրույն տնտեսական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր։

«Շատերը գործունեություն են իրականացրել առանց որևէ տեղ հաշվառված լինելու և հարկ չվճարելով, իսկ այժմ պետք է արդեն հետևեն օրենքին և օրինական դաշտում աշխատեն»,- ասաց նա։

Վերջինս նաև ընդգծեց, որ նախատեսվող կարգավորումները միտված են ոչ միայն հարկային հավասար պայմանների ապահովմանը, այլև Հայաստանի պատշաճ ներկայացմանը միջազգային զբոսաշրջային շուկայում.
«Այս գործընթացը լրացուցիչ հարկային բեռի մասին չէ, խոսքը նրա մասին է, որ բոլորը հավասարապես պիտի հարկեր վճարեն, արդեն չպիտի լինի՝ մեկը հարկ վճարի, մյուսը չվճարի»։

Ապրեսյանը հավելեց՝ նոր կարգավորումները նպատակ չեն հետապնդում որևէ մեկին դուրս թողնել ոլորտից, այլ հակառակը՝ ապահովել օրինական և բարեխիղճ մրցակցային միջավայր։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր