Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:30 19-02-2026

Աջափնյակի դեպքերի մեղավորները չեն բացահայտվի, չեն էլ պատժվի. հարցում

Երևանի Աբելյան փողոցի 9 հասցեում երեկ կրակոցներ են հնչել․ կա 1 զոհ և 9 վիրավոր։ Դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 16:00-ի սահմաններում։

Վիրավորները տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Իրավապահները հայտնում են, որ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Հավատո՞ւմ եք, որ կրակոցների դեպքը կբացահայտվի, և մեղավորները կպատժվեն»։

Քաղաքացիների կարծիքները տարբեր էին։

«Բնական ա՝ կբացահայտվեն, խնդիր չկա»,- ասաց մի տղամարդ։

Մեկ ուրիշը նշեց. «Չեն բացահայտվի, չեմ էլ կարծում՝ պատժվեն»։

«Ոստիկանություն գոյություն չունի, որտեղի՞ց բացահայտվի»,- արձագանքեց մի անցորդ։

Մի քաղաքացի հաստատակամ ասաց. «Մոտակա օրերին կբացահայտեն»։

«Կասկած կա, որ մինչև վերջ չի բացահայտվի»,- ասաց մի կին։

«Հավանական ա, որ ոչ»,- հավելեց մեկ ուրիշը։

Մի տղամարդ էլ ասաց. «Կարող ա բացահայտվեն, բայց ժողովրդից գաղտնի մնա»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի