Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 19:33 19-02-2026

ՄԱԳԱՏԷ-ն աջակցում է Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններին, որպեսզի ուժ չկիրառվի. Գրոսսի

ՄԱԳԱՏԷ-ի խնդիրն է պայմաններ ապահովել, որպեսզի Իրանն ու և ԱՄՆ-ն համաձայնագիր կնքեն առանց ուժ կիրառելու։ Այս մասին հայտարարել է կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսսին:

«ՄԱԳԱՏԷ-ն, լինելով միջազգային կազմակերպություն, չի կարող լինել որևէ ռազմական պլանների մաս։ Իմ աշխատանքն ավելի շատ կապված է խաղաղության և միջազգային անվտանգության հետ։

Իմ ջանքերն ուղղված են այնպիսի պայմանների ապահովմանը, որոնք թույլ կտան նրանց հասնել իրենց նպատակներին առանց ուժի կիրառման»,- ասել է Գրոսսին «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ իր երկիրը քննարկել է ՄԱԳԱՏԷ-ի հնարավոր դերը ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններում, Թեհրանը կշարունակի խորհրդակցությունները կազմակերպության հետ:

Իրանական միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը (Օմանի միջնորդությամբ) տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում: Բանակցություններից հետո Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն այն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում:

Ամենից շատ դիտված