Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 22:56 22-09-2025

Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճի լուծմանն ուղղված ջանքերը բարդ փուլում են. Գրոսսի

Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճի լուծման ուղղությամբ դիվանագիտական ջանքերը բարդ փուլում են։

Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, AFP գործակալությանը հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Ավելի վաղ Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը, հղում անելով Իրանի Անվտանգության խորհրդի հայտարարությանը, հայտնել էր, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է դադարեցնել ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը՝ ՄԱԿ-ում Թեհրանի դեմ պատժամիջոցների հարցով քվեարկության ֆոնին:

«Ակնհայտ է, որ սա բավականին բարդ փուլ է։ Այս պահին մենք շատ բարդ իրավիճակի ենք բախվում»,- նշել է Գրոսին։

Նա հավելել է, որ Նյու Յորքում շահագրգիռ կողմերի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 29–ին, նաև հայտարարել է շաբաթվա ընթացքում ևս մի քանի հանդիպում կլինի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է