Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 18:38 18-02-2026

Հայ չեն կարողանում գտնել. Երևանում կրոնական թռուցիկները հնդիկներն են բաժանում

Այսօր Oragir.News-ի տեսախցիկը ուշագրավ ու միաժամանակ տարակուսանք առաջ բերող տեսարան է ֆիքսել Երևանում. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում ազգությամբ հնդիկ երկու տղամարդիկ բաժանում էին «Նոր ուղի» կրոնական թերթի հերթական համարը։

Թերթում տեղ են գտել հրապարակումներ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մայր տաճարի և տիրադավ եպիսկոպոսների վերաբերյալ, ընդ որում՝ համապատասխան լուսանկարներով ու ընդգծված վերնագրերով։ Շեշտադրումը ակնհայտորեն ներեկեղեցական լարված թեմաների վրա է։

Բայց ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ եկեղեցու տարածքում հայաստանյան կրոնական կյանքի մասին նյութեր տարածելու գործը վստահվել է ոչ թե տեղացիներին, այլ օտարերկրացիների։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ձեզ գուցե հետաքրքրի