Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:28 13-03-2023

Չեն կարողանում Google-ի և Yandex-ի քարտեզներում հաստատել նոր անվանակոչված փողոցների անունները․ քաղաքապետը հանձնարարեց՝ գտնել ձևը և զեկուցել մյուս շաբաթ

Այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը զեկուցեց, որ դեռևս չի հաջողվել առցանց քարտեզներում, այդ թվում Google maps-ի, Yandex map-ի վրա նոր անվանակոչված փողոցների, դպրոցների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այլ հաստատությունների ճիշտ անվանումները հաստատել։

«Նախկինում նման փորձառություն ունեցել ենք, նման առաջադրանք տրվել է և փորձը ցույց է տալիս, որ պաշտոնական նամակագրությունն արդյունավետ չէ։ Որպես կանոն, նման հարթակներում քարտեզային կոնտենտ ստեղծվում և ձևավորվում է բարձր ռեյտինգով օգտատերերի կողմից և այնուհետ հաստատվում է մոդերատորների կողմից։ Իհարկե, մենք այս պլատֆորմներում բացել ենք նման օգտատերեր, բայց փոփոխությունները, որպեսզի քարտեզի վրա ազդեցություն ունենան, բավական երկար ժամանակ է պետք օգատատերերի ռեյտինգի բարձրացման և այլնի մասով»,-ասաց Մանուկյանը։

Քաղաքապետը հիշեցրեց, որ հանձնարարականը բավական երկար ժամանկ է, ինչ կա՝ տրվել է 2022 թվականի նոյեմբերի 22-ին և ուզում է հասկանալ՝ ո՞նց պետք է լուծվի այս հարցը։ «Ես վստահ եմ, որ այնտեղ հնարավորություն կլինի՝ եթե պետական մարմնի կողմից ինչ-որ բան կա բացված, ապա այդ աղբյուրը ավելի վստահելի է, քան պարզապես սովորական անուն- ազգանունով բացված ինչ-որ մեկը, որը փորձում է ինչ-որ բան փոխել»,- ասաց քաղաքապետը՝ առաջարկելով փորձել քաղաքապետարանի կամ կադաստրի կողմից հաստատված էջով ներկայացնել դիմումը։

Մանուկյանը խոստացավ ավելի ակտիվ այդ ուղղությամբ աշխատել։ Քաղաքապետը հիշեցրեց, որ արդեն չորս ամիս է անցել և պահանջեց մյուս շաբաթ զեկուցել դրա մասին։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից