Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:00 17-02-2026

Աննան պիտի փնտրի, տեսնի՝ ում կինն ա․ ամբողջ քաղաքի գինեկոլոգն իր ամուսինն ա․ հարցում

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշել է, որ իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։

«Հայտարարություն

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինե՛լ զուսպ, լինե՛լ կոռեկտ։ Շնորհակալություն»,- գրել է Աննա Հակոբյանը։

Թե ինչ նկատի ունի Աննա Հակոբյանը, դեռևս հայտնի չէ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք հասկանում, երբ Աննա Հակոբյանն ասում է, որ իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտված է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ հետաքրքրված չէ Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի կյանքով, որոշներն էլ ասացին, որ նրանք զագսավորվել են, պարզապես ինտրիգ են պահում։

«Ոչինչ չեմ հասկանում ես նրանցից, դատարկամիտ մարդիկ են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ կարծիք հայտնեց, որ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը զագսավորվել են։ «Ինձ թվում ա՝ զագսավորվել են, ավելի շատ հումորային, ինտրիգային մոտեցում ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Աննա Հակոբյանը պիտի փնտրի, որ իմանա ում կինն է։ «Ամբողջ քաղաքի գինեկոլոգը իր ամուսինն ա, չի կարում իր հարցերը լուծի։ Ինչի՞ իրենք ամուսնացած էին, բայց ինքը Նիկոլ Փաշինյանի կինն էլ չէր, ինքը պիտի փնտրի, տեսնի ում կինն ա»,- ասաց նա։

«Իրենք ինձ բացարձակապես հետաքրքիր չեն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել