Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 12:41 15-02-2026

Երևանում կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և չհրկիզվող պահարանից գողացել են խոշոր չափի գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետվարի 9-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վարդանանց փողոցի 11 հասցեում գտնվող «Դոդո պիցա»-ից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Հայկ Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 08։30-ի սահմաններում անհայտ անձինք տեխնիկական միջոցի գործադրմամբ կոտրել են Վարդանանց փողոցի 11 հասցեում գտնվող «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը, մուտք գործելով ներս կոտրել են չհրկիզվող պահարանը և այնտեղից գողացել գումար։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձանց ինքնությունները պարզելու և գողոնը հայտանբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ չհրկիզվող պահարանում եղել է խոշոր չափի գումար։