copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:57 25-03-2024

Գեղարքունիքում հարսը տանից գողացել է խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր, վերցրել երեխաներին ու հեռացել. shamshyan.com

SHAMSHYAN.com-տեղեկություններով՝ մարտի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գավառի բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Արմինե Գ․-ն և հայտնել, որ իր հարսը՝ 29-ամյա Վարդինե Կ․-ն, նույն օրը ժամը 15։15-ի սահմաններում իր տատիկի տուն գնալու նպատակով իր երեխաների՝ 10-ամյա Ս․ Պ․-ի և 7-ամյա Վ․ Պ․-ի հետ միասին հեռացել է տանից և նրանց գտնվելու վայրը իրեն հայտնի չէ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաջորդ օրը՝ մարտի 22-ին, ժամը 10։10-ին Արմինե Գ․-ն կրկին հաղորդում է տվել, որ իր հարսը իրենց տան ննջասենյակում գտնվող մահճակալի ներքնակի տակից գողացել է 300 հազար դրամ, իսկ իր ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել 1 հատ ոսկյա շղթա և 3 հատ ոսկյա մատանիներ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ Վարդինե Կ․-ին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում