copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 23:17 14-02-2026

Հունգարիայի համար իրական սպառնալիքը ոչ թե Ռուսաստանն է, այլ Եվրամիությունը. Օրբան

Իրական սպառնալիքը, որին բախվում է Հունգարիան, ոչ թե Ռուսաստանն է, այլ Եվրամիությունը, հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը խորհրդարանական ընտրություններից առաջ կողմնակիցների առջեւ ունեցած ելույթում, տեղեկացրել է Associated Press-ը։

Շաբաթ օրվա իր ելույթում Օրբանը համեմատել է ԵՄ-ն բռնաճնշիչ ​​խորհրդային ռեժիմի հետ, որն անցյալ դարում ավելի քան 40 տարի կառավարել է Հունգարիայում, եւ հերքել է եվրոպացի շատ առաջնորդների այն տեսակետը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնալիք է ներկայացնում մայրցամաքի անվտանգության համար։

«Մենք պետք է վարժվենք այն մտքին, որ նրանք, ովքեր սիրում են ազատությունը, պետք է վախենան ոչ թե Արեւելքից, այլ Բրյուսելից»,- ասել է նա՝ նկատի ունենալով Եվրամիության փաստացի մայրաքաղաքը Բելգիայում։

«Պուտինի մասին վախ տարածելը պարզունակ է եւ անլուրջ։ Սակայն Բրյուսելը շոշափելի իրականություն է եւ անխուսափելի վտանգի աղբյուր։ Սա դառը ճշմարտություն է, եւ մենք դա չենք հանդուրժի»,- ավելացրել է Հունգարիայի վարչապետը։

Մինչեւ ապրիլի 12-ի քվեարկությունը մնացել է ընդամենը ութ շաբաթ, եւ Օրբանն ու նրա «Ֆիդես» կուսակցությունը բախվում են ամենամեծ փորձությանն այն ժամանակվանից ի վեր, երբ աջակողմյան պոպուլիստական ​​առաջնորդը նորից իշխանության եկավ 2010թ․։

Անկախ հարցումների մեծ մասը ցույց է տալիս, որ «Ֆիդես»-ը զիջում է աջ կենտրոնամետ «Տիսա» կուսակցությանը եւ նրա առաջնորդ Պետեր Մադյարին, չնայած Օրբանը քարոզարշավ է վարում այն ​​անհիմն ենթադրության վրա, որ ԵՄ-ը հունգարացիներին մահվան կուղարկի հարեւան Ուկրաինա, եթե իր կուսակցությունը պարտվի։

Օրբանը Կիեւին ռազմական եւ ֆինանսական օգնության ցուցաբերման խիստ հակառակորդ է եղել այն ժամանակվանից, երբ Ռուսաստանը գրեթե չորս տարի առաջ սկսեց լայնածավալ ներխուժումը, պահպանելով սերտ կապեր Մոսկվայի հետ, միաժամանակ ռազմատենչ դիրքորոշում ընդունելով ԵՄ եւ ՆԱՏՕ գծով Հունգարիայի գործընկերների նկատմամբ, որոնց նա անվանում է պատերազմ հրահրողներ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել