Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:27 18-10-2021

Եվրամիությունը մեկ միլիարդ պատվաստանյութ է ուղարկել այլ երկրներ

Համաճարակի սկզբից ի վեր ԵՄ-ն արտահանել է ավելի քան մեկ միլիարդ դոզա COVID-19 պատվաստանյութ։ Ինչպես գրում է Irish Examiner-ը, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առաքման գործում գրանցվել է մեծ հաջողություն: Վերջին 10 ամիսների ընթացքում ԵՄ-ն արտահանել է ավելի քան 1 միլիարդ դեղաչափ», - ասել է նա:

Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ պատվաստանյութերն ուղարկվել են աշխարհի ավելի քան 150 երկրներ, իսկ ԵՄ-ն դարձել է պատվաստանյութերի աշխարհի խոշորագույն արտահանողը:

Ֆոն դեր Լեյենը նաև ընդգծել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումների ուժեղացումը ԵՄ թիվ մեկ առաջնահերթությունն է: Առաջիկա ամիսներին Եվրամիությունը պատրաստվում է պատվաստանյութի 200 միլիոն չափաբաժին ուղարկել աֆրիկյան երկրներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրալիան, ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Ճապոնիան պատրաստվում են նվիրաբերել COVID-19 պատվաստանյութի ավելի քան 1,2 միլիարդ դոզա: 2021 թվականին Ռուսաստանը պատվաստանյութերի արտահանումից ստացել է 713,3 միլիոն դոլար: Առաքումներ են իրականացվել Արգենտինա, Ղազախստան, Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ և Մեքսիկա, մինչդեռ արտերկիր ուղարկված դեղաչափերի թիվը չի բացահայտվում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան