Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:15 13-02-2026

Աղոթք, շուրջպար ու կրակի բոցեր․ Տեառընդառաջի ջերմ երեկո Գյումրիում

Փետրվարի 13-ին Գյումրին լցվել էր աղոթքի ձայնով, ազգային երգ ու պարով ու խարույկների ջերմությամբ։

Տոնական միջոցառումները մեկնարկեցին եկեղեցական արարողությամբ։ Հավատացյալները հավաքվել էին մասնակցելու պատարագին ու Տերունական օրհնությանը։

Քահանաների աղոթքից հետո վառվեց ավանդական խարույկը, որի շուրջ հավաքված երիտասարդ զույգերն ու ընտանիքները պահեցին դարավոր սովորույթը՝ կրակի վրայով թռչելով ի նշան մաքրության, նոր կյանքի և օրհնության։

Տոնական մթնոլորտը ստեղծեց ինչպես Հրայրք ավանդական երգուպարի համույթը, այլ նաև երիտասարդներն ու երեխաները, որոնք միացել էին շուրջպարին։ Տեառընդառաջը՝ հայ եկեղեցական տոմարով Քրիստոսի Տաճար ընծայման տոնը, հայ ժողովրդի մեջ վաղուց դարձել է նաև ընտանիքի և սիրո խորհրդանիշ։

Ըստ ավանդույթի՝ այս օրը հատկապես նշանավորվում է նորապսակների համար, ովքեր հավատում են, որ խարույկի վրայով թռչելը խաղաղ ու բարեբեր ընտանիք ունենալու նշան է։

Գյումրին, հավատարիմ իր ավանդույթներին, այս տարի ևս ապացուցեց՝ տոնը պարզապես օրացույցի նշում չէ, այլ սերունդներից եկող հիշողություն ու հավատ։

Խարույկի բոցը մարեց, բայց քաղաքում դեռ երկար մնաց ջերմությունը՝ հավատքի, միասնականության ու ազգային ինքնության ջերմությունը։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան