copy image url
Արտաքին Ներքին 5 ամիս առաջ - 17:43 13-02-2026

Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում կքննարկեն դիտորդական առաքելության ապագայի հարցը․ Մարկուս Ռիտեր

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության հետագա գործունեության վերաբերյալ հարցը ԵՄ-ն Հայաստանի կառավարության հետ կքննարկի աշնանը՝ Բրյուսելում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում Եվրոպական միության առաքելության 3-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

«Ինչի շուրջ համաձայնության ենք եկել, այն է, որ շարունակելու ենք մեր ներկա աշխատանքը։ Մենք կշարունակենք նաև սահմանին հարակից տարածքներում պարեկություն իրականացնել և զեկուցել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի և վավերացվի։ Աշնանը Եվրամիությունը Բրյուսելում կքննարկի առաքելության ապագային վերաբերող հարցերը»,-ընդգծել է Ռիտերը։

Ռիտերը նաև խոսել է ԵՄ դիտորդական առաքելության՝ շուրջ երեք տարվա կատարած աշխատանքի, գործունեության ուղղությունների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում առաքելության ունեցած դերակատարության մասին։

«Երբ մենք ժամանեցինք Հայաստան, սահմանին մեծ լարվածություն կար, տեղի էին ունենում կրակոցներ, նույնիսկ կային զոհված և վիրավոր զինծառայողներ։ Դա բավականին դժվար ժամանակաշրջան էր։ Այդ օրերին մենք նաև հասկացանք, որ սահմանամերձ բնակավայրերում ապրող բնակչությունը վախենում էր, որ ինչ-որ նոր բախում կարող է տեղի ունենալ։ Բնակիչները մտահոգված էին նոր և բաց հակամարտության հնարավորությամբ, սակայն դա տեղի չունեցավ։ Այս տեսանկյունից կարող եմ ասել, որ առաքելությունն իրագործվել է՝ ունենալով հաջողություն։ Իրավիճակը հանգիստ և խաղաղ է»,-ընդգծել է Մարկուս Ռիտերը՝ շեշտելով, որ այդ հանդարտ իրավիճակը Հայաստանի ու Ադրբեջանին հնարավորություն է տալիս խոսելու և դեռևս առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար։

Հիշեցնենք, որ Մարկուս Ռիտերն արդեն ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg