copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 11:13 05-05-2026

Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Հայաստանը և Եվրոպական միությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ: Մենք լավ առաջընթաց ենք գրանցել Հայաստանի և Եվրոպայի միջև վիզաների ազատականացման հարցում: Մեր ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն իսկ նախատեսվել է 2,5 միլիարդ եվրո՝ ներդրումների հոսքն ապահովելու համար:

Այս մասին ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Այս գագաթնաժողովում մենք դուրս ենք գալիս համագործակցության նոր մակարդակի, հատկապես նոր գործընկերության համատեքստում: Հայաստանն իսկապես կարճագույն ճանապարհն է Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի և Եվրոպայի միջև: Նախկինում պատերազմների և աշխարհաքաղաքական գործոնների պատճառով այս երթուղին փակ էր, բայց հիմա դուք փոխում եք իրավիճակը՝ շնորհիվ ձեր համարձակ ընտրության և եվրոպական ցանցերին ավելի մեծ ինտեգրման:

Դրա շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ նոր առևտրային ուղիների տարածաշրջանային կենտրոն, հատկապես կրիտիկական նշանակություն ունեցող հումքի ոլորտում: Եվրոպան պատրաստ է աջակցել ձեզ ինչպես ապրանքների և հումքի փոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքների հարցում, այնպես էլ տեղական էներգետիկ արտադրության և Կասպից ծովով էներգետիկ կապերի զարգացման, ինչպես նաև ձեր թվային ոլորտը եվրոպականին ինտեգրելու հարցում՝ հետագա աճի և զարգացման համար:

Եթե նայենք տարածաշրջանին՝ Ուկրաինայից մինչև Իրան, այն ամբողջությամբ ցնցված է պատերազմներից, մինչդեռ այստեղ՝ Հարավային Կովկասում, այլ պատմություն է ծավալվում: Նոր հակամարտությունների դարաշրջանում դուք բուժում եք հին վերքերը, և մենք ցանկանում ենք աջակցել ձեզ՝ ցույց տալով, որ խաղաղությունը տանում է դեպի բարգավաճում, և որ փոխկապակցվածությունը կարող է այստեղ խաղալ նույն դերը, ինչ 80 տարի առաջ ածխի և պողպատի միավորումը՝ Եվրոպական միության հիմքում: Հենց առևտրային կապերի հաստատումը հանգեցրեց նախկին թշնամիների հաշտեցմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ինչը բարգավաճում բերեց բոլորին: Այս պատմությունը ձեզ քաջ ծանոթ է»,- ասել է Լայենը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում