copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 20:54 11-02-2026

Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Արման Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 23-ամյա Մերուժան Մ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արման Մ․-ն տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: