copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:52 03-07-2025

Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը․ կա 4 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 77-ամյա Էդիկ Ղ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 31-ամյա Րաֆֆի Ս․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: