copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 18:02 11-02-2026

Այդ ժամանակ 3 ամսական հղի էի. Լիլիթ Սարգսյանի անկեղծ խոստովանությունը

Դերասանուհի Լիլիթ Սարգսյանն Ինստագրամի իր էջում բացահայտել է «Թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա» ֆիլմի նկարահանման ընթացքի հետաքրքիր մանրամասները՝ կիսվելով արխիվային կադրերով։

Դերասանուհին անկեղծացել է, որ աշխատանքային գործընթացը հեշտ չի եղել, սակայն արդյունքն սպասված է։ Լիլիթի խոսքով՝ նկարահանումներն ուղեկցվել են թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական ծանր ապրումներով թիմն աշխատել է գերլարված ռեժիմով։Աշխատանքային բուռն քննարկումները եղել են որակյալ արդյունք ստանալու նպատակով։

Չնայած դժվարություններին, ամբողջ անձնակազմը ներդրել է առավելագույն ուժերը՝ ֆիլմը բարեխիղճ հանձնելու հանդիսատեսի դատին։

«Ամբողջ թիմն իսկապես չարչարվել է այս ֆիլմն ստեղծելու համար։ Շնորհակալ եմ, որ Նելլիի կերպարը վստահվեց հենց ինձ»,- նշել է դերասանուհին։

Գրառման ամենատպավորիչ հատվածը վերաբերում էր դերասանուհու անձնական վիճակին այդ շրջանում։ Լիլիթը խոստովանել է, որ նկարահանման հրապարակում եղել է 3 ամսական հղի։Նա այդ օրերը բնորոշել է որպես «դառը, բայց գեղեցիկ ժամանակահատված», որի արդյունքում ստեղծված կադրերն այսօր մեծ կարոտով է հիշում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին