Ներքին 5 ամիս առաջ - 12:47 11-02-2026

Բուժքույրերն ու մաքրուհիները նույնպես պետք է բավարար չափով վարձատրվեն. Անահիտ Ավանեսյան 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր՝ փետրվարի 11-ին հրավիրված ասուլիսում նշեց, որ բժշկական ծառայության ոլորտում որևէ մեկի աշխատանքը չպետք է ստորադասել մյուսի աշխատանքից, քանի որ բժշկական ծառայությունը տրամադրվում է հավաքական աշխատանքի շնորհիվ:

Ավանեսյանի խոսքով՝ բուժքույրներն ու մաքրուհիները նույնպես պետք է բավարար չափով վարձատրվեն:

Նախարարը նշեց, որ 2018 թվականից մինչև այսօր բուժաշխատողների աշխատավարձերը շարունակաբար աճել են ու շարունակում են աճել:

Նշենք, որ բուժքույրերն ու մաքրուհիներն ավանդաբար շատ ցածր են վարձատրվում բուժհիմնարկներում։