copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 20:57 10-02-2026

ՔՊ պատգամավորը հանուն փիարի ոտնատակ է տալիս պետական գաղտնիքը

ՔՊ-ական պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով զենքի լուսանկարներ և նշելով, որ դրանք հայկական արտադրության են։








Oragir.News-ը ուսումնասիրել է հրապարակված լուսանկարները, ինչի արդյունքում պարզվել է, որ զենքը արտադրվում է Maktes Arms ընկերության կողմից, որը զբաղվում է ռազմական և քաղաքացիական նշանակության զենքերի արտադրությամբ։

Ռազմական նշանակության զենքի վերաբերյալ բաց աղբյուրներից պարզ է դարձել, որ Maktes Arms ընկերության T-AB 1A բուլփափ տեսակի մոդուլային ինքնաձիգը նախագծված է էլիտար զինվորական և իրավապահ ստորաբաժանումների պահանջներին համապատասխան։

Փոխվող փողի և պահեստատուփի ընդունիչի շնորհիվ այն կարող է հեշտությամբ ձևափոխվել՝ կրակելու 5.56×45 NATO, 5.45×39, 7.62×39 կամ այլ միջանկյալ փամփուշտներով՝ օգտագործելով ինչպես ստանդարտ AK, այնպես էլ STANAG տեսակի պահեստատուփեր։

Այս համատեքստում առավել հետաքրքիր էր պարզել, թե արդյոք նման զենքերն օգտագործվում են Հայաստանի ռազմարդյունաբերության և զինված ուժերի շրջանակում։

Ռազմաքաղաքական փորձագետ Մհեր Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ նման թեմաները, որոնք կարող են պարունակել ռազմական գաղտնիք, չպետք է մեկնաբանվեն։

Հարցին, թե արդյոք տվյալ զենքերը կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, փորձագետը պատասխանեց․ «Դա ռազմական և պետական գաղտնիք է։ Ոչ պատգամավորները, ոչ էլ պաշտպանության նախարարության աշխատակիցները չպետք է նման տեղեկատվությունը դարձնեն հասարակության համար հասանելի։

Նորմալ երկրներում ռազմարդյունաբերությանը վերաբերող հարցերն ու խնդիրները մնում են պետական գաղտնիք և չեն բարձրաձայնվում»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել